Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սնոուդենն արգելափակվել է ՌԴ-ում

Սնոուդենն արգելափակվել է ՌԴ-ում
16.07.2013 | 11:58

Ամերիկյան իշխանություններն արգելափակել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին Ռուսաստանում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նաև նշել է, որ նախկին գործակալը կլքեր երկիրը, եթե նման հնարավորություն ունենար։ Այն հարցին, թե ինչ է սպասվում Սնոուդենին, Պուտինն ասել է. ՙԵս ի՞նչ իմանամ։ Դա նրա կյանքն է, նրա ճակատագիրը։ Նա մեզ Սուրբ ծննդյան նվեր է՚,- սրամտել է Պուտինը։

Հուլիսի սկզբին Պուտինը հայտարարել էր, որ ապաստան ստանալու համար Սնոուդենը պետք է դադարեցնի իր հակաամերիկյան գործունեությունը։

ՙՆա մեր տարածք է ժամանել առանց հրավերի, նա մեզ մոտ չէր թռչում։ Բայց հենց Սնոուդենը հայտնվեց երկնքում, դա հայտնի դարձավ մեր ամերիկյան գործընկերներին, և ըստ էության, արգելափակվեցին նրա հետագա թռիչքները՚,- ասել է Պուտինը։

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ